|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ոստիկանները նախագահական նստավայրի դիմաց նստադուլ հայտարարած և բերանը կարած Աշոտ Խուդոյանին այսօր առավոտյան ստիպողաբար են նստեցրել շտապօգնության մեքենան, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին: Այսպես, ի պատասխան Yerkir.am-ի հարցմանը, թե ի՞նչ հիմքերով են քաղաքացու նկատմամբ ուժ կիրառել, պատասխանեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ Խուդոյանին տեղափոխելու ժամանակ նրա հետ է եղել նրա 8-ամյա դուստրը, ով վախից ճչացել և լաց է եղել: Խուդոյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ տեղյակ չէ, թե որտեղ է իր դուստրը: Քիչ առաջ ոստիկանությունից Yerkir.am-ին տեղեկացրին, որ դեպքից հետո աղջկան իր տուն է տարել Խուդոյանի` մոտակայքում բնակվող հարազատներից մեկը:
Նշենք, որ Խուդոյանը թույլ չի տալիս քանդել բերանի կարերը, այդ իսկ պատճառով Վաղարշապատի ԲԿ-ի բժիշկները որոշել են նրան տեղափոխել Երևան: