|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ռուս հասարակության և ԶԼՄ-ների քննարկումների հիմնական թեմա: Այդ հարցի վերաբերյալ իր տեսակետը Правды.Ру-ի հետ զրույցում հայտնել է երգչի նախկին պրոդյուսեր Եվգենի Կոբիլյանսկին:
«Դա ամերիկյան հատուկ ծառայությունների խաղերից է, ինչպես նաև՝ դիվանագիտական ծառայությունների: Նման պատմություններում աստղերը, արտիստները, իրենք էլ չկասկածելով այդ մասին, շատ հաճախ հայտնվում են ինչ-որ միացնող տարրի դերում: Կարծում եմ՝ հենց դա է պատահել Գրիշայի հետ:
Պարզաբանեմ՝ ինչ նկատի ունեմ: Բոլոր արտիստները, բոլորս հրաշալի գիտենք դա, երգում են ամենուր, որտեղ գումար են տալիս: Մի լավ ասացվածք կա, որը ես հաճախ օգտագործում եմ` հենց փյունիկացիները հորինեցին փողը, արտիստներն դադարեցին ծափահարությունների կարիք զգալ, գումարը՝ դրամարկղ, արվեստը՝ հասարակություն: Ցինիկ է հնչում, բայց փաստ է»,- նշել է նա: