|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Գրիգորի Լեպսը հայտնվել է մաֆիայի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 10 անձանց թվում, ովքեր ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կազմված ցուցակում: Նրանք կասկածվում են արևելաեվրոպական հանցավոր Brothers' Circle կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Լեպսը Комсомольской правда-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տվյալ տեղեկությունը՝ այն զառանցանք համարելով: «Դա ուղղակի հիմարություն է և շատ անսպասելի հիմարություն: Ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ ինձ այդ ցուցակում ընդգրկել: Ես օրինապաշտ քաղաքացի եմ: Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ ես հանցագործ եմ, ապա թող նախ Ֆրենկ Սինատրային հանի հողի տակից և բանտ նստեցնի: Դա նույնպիսի անհեթեթություն է, ինչ իմ դեմ առաջադրված մեղադրանքները»: