Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է իր ղեկավարած գերատեսչությունը պետական բյուջեից միլիոններ ծախսում՝ վարագույրներ գնելու, սեփական աշխատասենյակը վերանորոգելու համար, ուշագրավ պատասխան է տվել տվեց. «Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ ե՛ւ նախարարության բյուջեն, ե՛ւ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, եւ այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր է լուծում»:
Հարցին՝ իսկ արդյոք հնարավոր չէ այդ շքեղության գումարներով լուծել հասարակությանը հուզող շատ խնդիրներ, նախարարը պատասխանել է. «Վերանորոգվել է շատ մեծ կառույց, որտեղ Դուք էլ կարող եք գալ ու տեսնել, եւ կոնկրետ այդ դահլիճը, որը վերանորոգվել է, եղել է շատ անմխիթար վիճակում: Այդտեղ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում ե՛ւ լրագրողների, ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ»: Փաստորեն, նախորդ նախարարներն «անմխիթար» են աշխատել: