|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հալիլ Աքսոյը Աղրը շրջանի (Արարատ լեռան շրջակա տարածքները), ինչպես նաև Կարինի` Էրզրումի (ինչպես թուրքերն են անվանում) անունների փոփոխման առաջարկ է ներկայացրել:
Mynet.com-ը հայտնում է, որ Աքսոյը Աղրըը` Ագիրի, Էրզրումը (Կարինը)` Էրզերոմի փոխելու առաջարկ է ներկայացրել:
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահությունը այս, ինչպես նաև մյուս շրջանների անվանափոխման առաջարկին դրական է նայում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանի պատգամավոր Այսել Թուղլուքը Վան քաղաքը Ուսանով /Wan/ անվանափոխելու առաջարկություն էր ներկայացրել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահություն: