Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տուրիստական skyscanner.net որոնողական կայքը կազմել է աշխարհի ամենագարշահոտ քաղաքների ցուցակը: Առաջին տեղում է հայտնվել Կանկունը, որտեղ Մեքսիկայի իշխանություններն արդեն մի քանի տարի է, ինչ չեն կարողանում կարգավորել կոյուղային համակարգը, որը պղտորում է քաղաքային օդը:
Վարկանիշային աղյուսակի մշտական մասնակիցն է Վենետիկը, որն այս անգամ հայտնվել է երկրորդ տեղում: Վենետիկի հնամյա, գեղատեսիլ ջրանցքերը տհաճ հոտի աղբյուր են, հատկապես` տաք եղանակին:
Բրոնզե մրցանակակիր է դարձել նորզելանդական Ռոտորուան, որի տհաճ հոտը պայմանավորված է քաղաքի մոտ անդադար բլթբլթացող տաք ջրերով, դրանց բուժիչ հատկությունների մասին լեգենդներ են պտտվում:
Բրիտանական Սենթ Հելեն Օքլենդը հայտնվել է այս ցուցակում շնորհիվ սոխի հակառակորդների: Այդ մշակաբույսը դարեր շարունակ աճեցվում է հենց այս փոքրիկ քաղաքում: Սոխի ագարակներն այստեղ ամենուր են:
Շնորհիվ բուրգունդյան էպուաս պանրի արտադրության, որը հայտնի է իր սուր հոտով, այս ցուցակում է հայտնվել նաև ֆրանսիական Կոտ դ’Օր քաղաքը: