Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը չի ընդունում ՀՔԾ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները` դրանք համարելով անհեթեթություն:
Հիշեցնենք, որ նրան կատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին և 333-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված հանցանքը` հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով կամ կատարվել է շահադիտական դրդումներով, նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Կիվիրյանի խոսքով` սուտ մատնություն կատարելը, ՀՔԾ-ի բնորոշմամբ, այն է, որ ինքը հաղորդում է տվել, թե իր դեմ ոստիկանը բռնություն է գործադրել: «Պարզվում է` ես սուտ մատնություն եմ կատարել գառնուկ ոստիկանների նկատմամբ»,- ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց Կիվիրյանը:
Իսկ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, ըստ ակտիվիստի, ներկայացրել են` իբրև իրեն տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին, սակայն ինքը ճանապարհին մեքենայի մեջ կծել է ոստիկանի ձեռքը, ապա գլխով խփել է մեքենայի դռանը և գլուխը վնասել: Նա շեշտեց, որ ՀՀ-ում առկա քրեաօլիգարխիկ համակարգը բացահայտ ապօրինի հետապնդումներ է իրականացնում իր նկատմամբ` խոչընդոտելով իր գործունեությանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: