|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
168.am-ը գրում է, որ այս պահին Մաշտոցի պողոտայում արտակարգ իրավիճակ է:
«Ինչպես տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ այս պահին բենզինով լի շշեր են պայթեցնում, ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Ոստիկանների, Շանթ Հարությունյանի և իր համախոհների միջև քաշքշուկ է սկսվել, նրանք ծեծում են միմյանց: Հավաքված բազմությունն ահաբեկված է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում նրանց: Շանթ Հարությունյանը նույնպես բերման է ենթարկվել»,- գրում է կայքը: