|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի վրա պատկերված են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքն ու նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մոսրոպ Մաշտոց» արձանախումբը: Գրաֆիկական եղանակով պատրաստված նամականիշի ստորին աջ անկյունում պատկերված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը: