Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրանում է անվանի արձակագիր, թարգմանիչ, ազգային գործիչ Ռուբեն Հովսեփյանի 80-ամյակը: Մեծ գործչի ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում Համազգային Հայ կրթամշակութային միության երևանյան գրասենյակը սիրով հրավիրում է հոբելյանական երեկոյին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին: Միջոցառման վայրը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն (Ամիրյան 26):
Մուտքն ազատ է:
Yerkir.am-ը ներկայացնում է Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործություններից և մտքերից մի քանի հատվածներ:
Հիշողություն չունեցողն արդեն մարդ չէ… Ոչ էլ ազգն է ազգ… Տգեղ ենք, կռնատ ենք, ընկնավոր ենք, թունոտ ենք, կռվարար ենք, մեծամիտ ենք, թե վախկոտ ենք՝ էս ենք: Աշխարհի ստեղծածն ենք…
«Ծիրանի ծառերի տակ», 2006 թ.
Հիմա ինձ ամենաշատը հուզում է մեր քաղաքացիական հասարակության կայացման խնդիրը: Այլևս հույս չեմ կապում իշխանությունների և գործող կուսակցությունների հետ: Իմ ցանկությունը պայմանավորված է քաղաքացիական հասարակության կայացմամբ, ինչն էլ կարող է պարտադրել իշխանություններին և կուսակցություններին վերանայելու մեր ապրելակերպը:
2013 թ.
Հոգևոր արժեքների ամբարման մշտական մասնակիցն է մտավորականը, որի ներկայությունը, բնականաբար, նկատելի է դառնում, երբ զուլալվում է տակառի պարունակությունը: Առայժմ պղտոր է մեր տակառի պարունակությունը:
2013 թ.
…Եվ մարդկանց մեծ սխալը այն է, որ փոխանակ լսեն, թե ինչ է հուշում Քրիստոսը, սպասում են նրա գալստյանը, այսինքն՝ գործին, հրաշագործությանը: Հրաշագործությունը դուք պիտի գործեք, ողջերդ…
«Ծիրանի ծառերի տակ», 2006 թ.