|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր մոտ 50 տարեկան անհայտ անձը դաշույններով ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ և սպառնալիքներ հնչեցրել Կոնգրեսի ղեկավարության հասցեին: Կարճ ժամանակ անց` հանցագործը դիմել է փախուստի:
Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա տեղեկացրեց նաև, որ հետաքննիչները մեկնել են դեպքի վայր: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժնում հետաքննություն է ընթանում:
Նշենք, որ, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: