|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր՝ հունիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանևան գյուղի «Վանևան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունենում, իսկ կատարողը զինված է ատրճանակով։
Ինչպես տեղեկանում ենք կայքից, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը այնուհետև ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։
Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության է հասել նրա որդին 24-ամյա Գոռ Ավետիսյանը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել է նրանց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։