կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 12:04
Քաղաքական

Չգիտեմ` հաջորդ տարի մնալո՞ւ եմ նախարար, թե՞ չէ. Արմեն Աշոտյան

Չգիտեմ` հաջորդ տարի մնալո՞ւ եմ նախարար, թե՞ չէ. Արմեն Աշոտյան

Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ նման տվայտանքների տեղ չկա. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձացմանը, նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հավելեց. «Իհարկե, Հայաստանում կա աղքատություն, որի չափը 30 տոկոսից ավելի է: Խոսքը միայն ինձ չի վերաբերում, ես չգիտեմ` հաջորդ տարի մնալո՞ւ եմ նախարար, թե՞ չէ, կարող է` Դուք դառնաք նախարար: Բայց եթե խոսում ենք իշխանության ապարատի որակի բարելավման մասին, ուրեմն որակյալ աշխատուժ ունենալու համար պետք է նրանց վարձատրությունը լավ լինի»

 

Նա ասաց, որ միայն իրենց նախարարությունից երկու տարվա ընթացքում յոթ-ութ լավ մասնագետներ հեռացել են կա'մ բուհեր, կա'մ միջազգային կառույցներ, կա'մ սեփական բիզնեսն են սկսել:

 

«Ուզո՞ւմ եք ինձանից բարեփոխումներ, ուրեմն հնարավորություն տվեք որակյալ մասնագետ պահելու: Իսկ որակյալ մասնագետը ձեր նման մարդ է, ով ընտանիք ունի, դեռ նախարարության կողմից էլ նրանց դնում ենք բարեփոխումների ռիթմի մեջ, մեդիադաշտով մուննաթ ենք գալիս նրա վրա, ամեն մի ֆեյսբուքյան ճշտված կամ չճշտված գրառում նրան նյարդայնացնում է: Իսկ եթե խոսում եք նախարարների աշխատավարձի մասին և եթե կարծում եք, որ երկրի սոցիալական խնդիրները 17-18 նախարարների աշխատավարձերի սառեցումը պետք է լինի, խնդրեմ, նման հիմնավորում ներկայացրեք»,- նշեց նախարարը:

 

ԿԳ նախարարի կարծիքով` աշխաավարձերի բարձրացմամբ կոռուպցիոն ռիսկերը եթե չեն վերացել, ապա նվազել են ու դեռ կնվազեն: Եվ առհասարակ, նախարարի կարծիքով, որևէ երկրի դեռ չի հաջողվել ամողջությամբ վերացնել կոռուպցիան:

 

«Որտե՞ղ չկա կոռուպցիա: Էս վերջին ԵԽ պատգամավորը, ով ապահովված մարդ էր ու աշխարհի մեծերի հետ հանդիպած...Ու ի՞նչ... Ու սկանդալ»,- նշեց Աշոտյանը: