|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով Երևանի կոմյունիկեի քննարկման արդյունքները, շնորհակալություն հայտնեց Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների ներկայացուցիչներին իրենց առաջարկությունների համար: Նա նշեց, որ կոմյունիկեն իսկապես տեղին փաստաթուղթ է, նաև` շատ գործնական և հավակնոտ:
«Այն շատ կարևոր է` կրթության համակարգի ներառականությունը հաշվի առնելով, քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս առանձնահատուկ կարիքներով մարդկանց ներգրավմանը կրթական ոլորտ»,- ասաց Աշոտյանը:
ԿԳ նախարարը նշեց նաև, որ ՀՀ-ին Բոլոնիայի քարտուղարության նիստը վարելու էստաֆետը հեշտությամբ է տրվել, և ինքն էլ իր հերթին կուզեր, որ հաջորդ փոխանցումներ այդքան «անցավ» լինեին: