կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 11:58
Առանց Կատեգորիա

Թուրք գրողի քննադատությունը` ուղղված թուրքական իշխանություններին

Թուրք գրողի քննադատությունը` ուղղված թուրքական իշխանություններին

Երեկ` հոկտեմբերի 29-ին, Թուրքիայի Հանրապետության հռչակման 90-ամյակն էր: Այդ առիթով հրապարակվեցին բազում հոդվածներ, որոնց թվում կային նաև բացասական կարծիքներ ու մոտեցումներ, որոնք զարմանք առաջացրեցին ընթերցողի մոտ:

 

Sabah.com-ը գրում է, որ գրող Էնգին Արտիչն ասել է. «Այն հանրապետությունը, որ երեկ 90-ամյակն էր, հազար տեսակի ստերով հասել է այս օրվան: «Չզիջող, չդասակարգող և ընտելացող մի զանգված ենք» սուտը դրանցից մեկն է: Շատերը կարծում են` սա Աթաթուրքի խոսքն է: Ոչ:  

 

«Մենք աշխարհում առաջին ազատագրական պայքար մղող ազգն ենք» խոսքը մեկ այլ սուտ է: Մեզ այսպես սովորեցրին, և սա մեզ դուր եկավ: Երբ օտարները «հադե ջանմ» ասացին, զարմացանք, բարկացանք:

 

Կամ` որ ասում եք` արաբների ապստամբություն, հայերի ապստամբություն, քրդերի ապստամբություն… Մենք անում ենք ազատագրական պայքա՞ր, իրենք` ապստամբությո՞ւն: «Մե՞նք»….Ի~նչ եք խոսում, այ մարդ, այդ ապստամբությունները Օսմանյան կայսրության դեմ էին մղված, մենք ի՞նչ կապ ունենք, մենք օսմանցիների հետ ոչ մի կապ չունենք:

 

Եթե այդպես է` ինչո՞ւ ես երեխաներիդ սրանք որպես վատ բան ներկայացնում: Քո ասած «ազատագրական պայքարը» Ստամբուլի դեմ մղված ապստամբություն չէ՞ր: Ստամբուլի կառավարության ստորագրած պայմանագրին դեմ չէի՞ր: Հաղթանակից հետո այս պայմանագրի տակ նրանց, որոնց ստորագրությունը կար, չաքսորեցի՞ր»: