|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեք օր առաջ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման վարչության աշխատակիցները շրջել են քաղաքի փողոցներով և պոկել վարորդների տեղադրած գովազդային վահանակները, որոնց վրա պատկերված էին Հայաստանի տեսարժան վայրերը։ Դրանք որակվել են որպես անօրինական ու վարչական իրավախախտում, կազմվել են արձանագրություններ և վարորդները տուգանվել են։ Այս գործողությունը դժգոհություն է առաջացրել վարորդների շրջանում։
Մինչդեռ, երեկ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է նա շրջում Երևանի փողոցներում և հիանում նույն այդ «ոչ օրինական» պաստառներով։ Ստացվում է՝ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը պոկում է Հայաստանը գովազդող պաստառները, իսկ Փաշինյանը նույն պաստառներից հաճույք է ստանում։