|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Տեսչական բարեփոխումների շրջանակում շարունակվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների տեսչությունների միավորումը: Դեռ միացյալ տեսչության հաստիքացուցակն ու կանոնադրությունը չկան, թեեւ կառավարության որոշման մեջ ժամկետ է նշված՝ մինչեւ նոյեմբերի սկիզբը: Չկա նաեւ ղեկավար: Շրջանառվում էր Արտակ Սահակյանի՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակցի անունը, ով նաեւ նախագահի խնամու զարմիկն է, սակայն վերջին օրերին նոր անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եղբոր՝ Կարեն Կոստանյանի անունը, ով առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: