Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, կկորցնենք Հայաստանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ «Արժանապատվության երթի» ժամանակ։
«Այս պահի դրությամբ էլ Հայաստանի տարածքներից զիջվում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը հանձնվել են ամբողջությամբ: Նրանք ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի սահմանները: Ավելին՝ Փաշինյանն իր անգործությամբ ստիպում է, որ հայկական բոլոր զինված ստորաբաժանումները նահանջներ արձանագրեն: Այսպիսի քաղաքական ղեկավարը Հայաստանի պետականության սպառնալիք է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա համար զարմանալի է, որ այսքանից հետո Փաշինյանը, փոխանակ հասկանա, որ այս պահին Հայաստանի փրկության միակ ելքը իր հեռանալն է, շարունակում է ճնշումներ գործադրել ու ապօրինի հրամաններ տալ իրավապահ համակարգին։
Մինասյանը կոչ արեց ոստիկանության աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ:
«Ատելություն հանդեպ արցախցիների, ատելություն հանդեպ Արցախի․ նորից փորձում է բաժանել ժողովրդին: Հավաքված ժողովրդին նա ժողովուրդ չի համարում, այլ համարում է մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ: Նա չի գիտակցում, որ դրանով վտանգում է մեր ողջ պետականությունը: Նա չի հասկանում, որ դրանով վտանգում է յուրաքանչյուր հայի ՀՀ-ում ապրելու իրավունքը»,-ասաց Մինասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ինչպես են բերման ենթարկվածները երգում ոստիկանական մեքենայում։