|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Վրաստանի կառավարության անդամների աշխատավարձերը կկրճատվեն 12 տոկոսով: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ` պետական բյուջեից այդ նպատակով ավելի քիչ գումար կծախսվի` նախորդ տարիների համեմատ, եւ այդ գործընթացը թափանցիկ կլինի հասարակության համար. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանության պրակտիկայից, երբ նախարարներն ամեն ամիս կամ ամսվա ընթացքում մի քանի անգամ իրենց պարգեւատրումներ էին դուրս գրում: Նախարարներն ամեն ամիս բոլոր հավելումներով ստանալու են 6300 լարի»,- ասվում է վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Պարգեւատրումներ կլինեն տարեկան մեկ անգամ: