Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ SHAMSHYAN.com-ի խմբագրություն են զանգահարել Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանները՝ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Իրինա Հարությունյանի գլխավորությամբ, եւ հայտնել, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, անտեսելով այն հանգամանքը, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած` Հայաստանի լավագույն դերասաններից մեկի՝ Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել, և հաշվի չառնելով նրա մահը սգացող թատրոնի դերասանների հոգեվիճակը, իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել:
Yerkir.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ չկա նման բան, եւ Իրինա Հարությունյանը ստում է:
«Գործը մնում է գործ. հո թատրոնը չի՞ կարող կանգնել: Այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը չենք խաղում, բայց 26-ին Երվանդի հիշատակին իր ներկայացումն /«Հրավիրված միջոցառում»/ ենք ցուցադրելու: Սակայն 27-ին հանում ենք այդ ներկայացումը, իսկ նոյեմբերի 1,2-ին պրեմիերա ունենք` «Ամեն ինչ վաճառքի համար», սակայն այժմ դրանց փորձերը չենք անում»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա` ամբողջ թատրոնն է սգում դերասանի մահը, առաջին հերթին` ինքը, քանի որ իրենք միասին են բոլոր դերերը խաղացել:
«Իմ ամենասիրած դերասանը նա էր: Եթե Իրինան է նման բան ասել, ուրեմն իմացեք` առաջինը հենց նրա մեղքն է, որ Երվանդի հետ նման բան ստացվեց… Дрянь, сволочь… Դա սուտ է, Իրինա Հարությունյանի նողկալի սուտը»,- ասաց Գրիգորյանը: