Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մինչ արդարադատության նախարարին հարց տալը նախ ընդգծեց, որ բոլորն այսօր շնորհավորում են կառավարության նոր և վերանշանակված նախարարներին, սակայն ինքը չի շնորհավորում նախարարներին` նրանց հայտնի պատճառներով:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքեց ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը. «Հայկական սովորույթի համաձայն` հյուրերին ջերմ է պետք ընդունել»:
Պատգամավորն էլ ավելացրեց, որ խոստանում է հաջորդ անգամ ավելի ջերմ ընդունել նախարարներին, պարզապես առաջին անգամ է, և հնարավոր է` կառավարության անդամներն այդքան ջերմությանը չդիմանան:
Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ արդեն իսկ պարզ էր, որ Փաշինյանը չի շնորհավորելու, ու պատմեց անեկդոտ, որ մեկի գերեզմանին քար են դնում, վրան գրված` բոլորի կողմից, բացի Վալոդից:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե հույս ունի, որ Վալոդ անունով անձը կհամալրի արդարադատության նախարարությյան անձնակազմի շարքերը: «Ի դեպ, հենց Վալոդն է նշանակվելու Ձեր փոխարեն` որպես արդարադատության նախարար»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Որակյալ պատասխան էր»: