|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայում սպանվել է Աթաթուրքի ամենահայտնի երկրպագուներից` 30-ամյա Ֆերդի Օզմենը, եւ լուրը լայն տարածում է ստացել համացանցում:
Ըստ Hurriyet-ի՝ սպանությունը տեղի ունեցել երեկոյան, երբ Օզմենը դուրս է եկել ռեստորանից և նստել ավտոմեքենա: Անհայտ անձը մոտեցել է նրան, դուրս քաշել մեքենայից և նրա վրա կրակելուց հետո դիմել փախուստի: Օզմենը հիվանդանոց տեղափոխվելուց որոշ ժամանակ անց մահացել է:
Ենթադրվում է, որ սպանությունն իրականացվել է քաղաքական նկատառումներով, քանի որ Օզմենը մինչ այդ համացանցում բազում սպառնալիքներ էր ստացել:
Հետաքննությունը շարունակվում է:
