Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում աշխատանքները սկսեց «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին. տեղեկացնում է aparaj.am-ը։ Այն կտևի երկու օր:
Միջոցառման համակազմակերպիչներն են` Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Գիտաժողովին ներկա են անվանի ու հեղինակավոր գիտնականներ՝ պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ և փորձագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից ու Արցախից։
Միջոցառմանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում են Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, Բելգիայի Սենատի պատգամավոր Անդրե դե Բուս դե Վարնաֆը, Բելգիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Կլոդ Դեֆոսեն, իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը գիտաժողովի աշխատանքներին կմիանա հոկտեմբերի 5-ին։