|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի բնակիչ Նեկտար Խաչատրյանն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Երեկոյան Ախպրաձորի գյուղամիջում Մարտիկ Հովհաննիսյանը պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել է Ն. Խաչատրյանի հետ ու այդ ընթացքում իր մոտ եղած բենզինը լցրել տիկնոջ վրա։ Այնուհետև հայտարարել է, թե նրան կվառի ու կսպանի։
«Գյուղացիները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց հաջողվել է հանգստացնել Մ. Հովհաննիսյանին, որպեսզի հետ կանգնի Ն. Խաչատրյանին այրելու մտքից։ Ոստիկանության հասարայկանության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով որ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել Է քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 34-րդ և 104-րդ հոդվածների 1-ին կետերի հատկանիշներով (սպանության փորձ)։ Մ. Հովհաննիսյանը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: