| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի  50-ամյա կնոջ: 
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 50- ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ հերթական անգամ վիճել է իր ծանոթի՝ Երևան քաղաքի 1963 թվականին ծնված տղամարդու հետ, որի ընթացքում  Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեի  հարակից տարածքում  մոտենալով վերջինիս՝  իր մոտ գտնվող  տարայի մեջ առկա  բենզինը դիտավորությամբ լցրել է 55-ամյա տղամարդու մարմնի վրա և հրկիզել նրան:
55-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ արտահայտված դեմքի, պարանոցի, ձախ  վերին վերջույթի, ձախ ականջի, կրծքավանդակի 1-2-3-րդ աստիճանի  ջերմային այրվածքների ձևերով, որոնց  ընդհանուր մակերեսը կազմել է  մաշկածածկույթի մոտ 20 տոկոսը, որն ուղեկցվել է այրվածքային շոկով և հիվանդություններով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 50-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: