Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:10-ին, Գորիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 35-ամյա բնակիչը, որը նշել է, որ կինը բենզինը լցրել է իր վրա և այրել:
Ձեռնարկված միջոցառումներ արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու կողմից արտամուսնական կապ ունենալու մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տանից վերցնելով բենզինով կիսով չափ լցված 1 լիտրանոց շիշ և լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ: Այնտեղ հանդիպելով ամուսնուն՝ սրճարանի դիմային հատվածում դյուրավառ հեղուկը շփել է նրա ուղղությամբ և հրկիզել: Վերջինս վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա՝ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է լուցկու վառած 3 հատիկ, տուժողի հագին եղած ու այրված հագուստի մասերը, շշի խցանը:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: