|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Բրիտանական The Guardian պարբերականը ««Քիմամանիան» ուժգնանում է Քարդաշյանների՝ Հայաստան այցից հետո» վերնագրով իր հոդվածում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի այցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում:
Հոդվածի հեղինակը Քիմի այցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: «Քիմ Քարդաշյանը եկել է հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ նա միլիոնավոր երկրպագուներ ունի: Եթե նա ինչ-որ բան անում է կամ գրում է, դա մեզ համար հրաշալի PR է: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի՝ որտեղ է Հայաստանը»,- բրիտանական պարբերականին ասել է Սփյուռքի նախարարը: