Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հոկտեմբերի 1-ին` ժամը 01.17-ին, Նուբարաշենի խճուղում`գերեզմաններ չասած, դեռևս բացահայտված հանգամանքներում, բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշով (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18 LO 318 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել են. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ա.-ի (ծնվ. 1977թ.) և մյուս երեք զոհերի դիակները, որոնց ինքնությունը պարզել չի հաջողվել: «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ը և ուղևոր Յ. Կ.-ն (ծնվ.1954թ.) տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: