կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 16:15
Քաղաքական

Կոստանյանը գեղեցիկ խոսեց...

Կոստանյանը գեղեցիկ խոսեց...

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, որ երեք կարեւոր խնդիր է դրել իր առջեւ: Առաջինը` «կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն է»:

 

Երկրորդ խնդիրը, որ կարեւորում է Գեւորգ Կոստանյանը, դատախազի մասնագիտական ունակությունների հարցն է: «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է»,- հայտարարեց նա եւ նշեց, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իր այս երկու կարծիքը շատ շուտով տեղ չեն ունենա դատախազության համակարգում:

 

Գլխավոր դատախազի թեկնածուն կարեւորում է նաեւ օրենքի այն կետը, որ դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: Այս հարցը Կոստանյանը համարելու է կարեւորագույն խնդիր: Ըստ նրա` բոլոր այն դատախազները, ովքեր կորոշեն զբաղվել քաղաքականությամբ, պետք է նախ հրաժեշտ տան դատախազի պաշտոնին:

 

Երրորդ խնդիրը, որ Կոստանյանը կարեւորում է, դա անպատժելիության մթնոլորտի վերացումն է: Կոստանյանն, իհարկե, չի կարծում, որ երկրում համատարած անպատժելիության մթնոլորտ է, բայցեւ վստահ է, որ մեկ չբացահայտված դեպքն էլ նման տպավորություն է ստեղծում:

 

Գլխավոր դատախազի թեկնածուն կարեւորում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նշեց, որ Կոստանյանը «սիրուն ներկայացրեց» արդարադատության համահավասար կիրառումը, բայց պետք է արձանագրել, որ շատերը չեն հավատում արդարադատության Հայաստանում: «Կարող է` ձեզ համար արդար որոշումներ կայացնեք, բայց մենք չենք հավատում դրանց: Ընդհանուր արդարադատության նկատմամբ է բացակայում հավատը»,- ասաց պատգամավորը եւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կոստանյանը վիճակը փոխելու համար հատուկ մտահղացումներ ունի, որ ոչ միայն ինքը հավատա իր ասածներին, այլեւ ամբողջ հասարակությունը:

 

Պարզվում է`որոշակի միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն, Կոստանյանը տեսնում է: