Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը:
Անդրադառնալով նախընտրական շրջանին եւ իր հարցազրույցով հանդես գալու խոստմանը` Ռ. Քոչարյանը ասել է. «Քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, որ այս հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է»:
Նա առանձնացրել է երեք հիմնական հանգամանք, որոնք դրդել են իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց: «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ հավելել, որ չի ցանկացել մասնակցել իշխանության համար պայքար մղող երեք նախագահների` ծայրահեղ տհաճ եւ երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը:
Նախկին նախագահը նաեւ համարում է, որ քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար կուզենար ծախսել իր ժամանակը, գիտելիքներն ու փորձը:
«Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին եւ անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեեւ հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում»,- «Մեդիամաքսին» ասել է Ռոբերտ Քոչարյանը: