| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը նախագիծ է ներկայացրել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակ, ստացել ֆինանսավորում` վարորդ-տեսուչ հարաբերություններում ամենահաճախակի հանդիպող 6 օրինախախտումների մասին բուկլետներ տպելու համար, սակայն, արդյունավետ կլինե՞ն վերոհիշյալ բուկլետները, թե՞ ոչ, փոքր-ինչ կասկածելի է:
Սակայն «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանի հավաստմամբ` «Շտապ օգնություն վարորդներին» վերնագրով` մոտ 60.000 օրինակով տպված բուկլետները կօգնեն վարորդներին պաշտպանել իրենց իրավունքները, եթե համաձայն չեն տեսուչի արձանագրած խախտման հետ: Ավելին` կենտրոնի ղեկավարը համոզված է, որ նման դեպքերում յուրաքանչյուր վարորդ կարող է զանգահարել հերթապահ բաժին, նույնիսկ` ՃՈ պետին:
Այստեղից էլ տրամաբանորեն ծագեց մի հարց` Հայաստանի պայմաններում հնարավո՞ր բան է, որ ցանկացած վարորդ, ով համաձայն չէ տեսուչի արձանագրած խախտման հետ, կարողանա անմիջապես կապվել ՃՈ պետի հետ և հայտնել իր դժգոհությունը:
«Ինչ եք ուզում մեզնից, մեր կազմակերպությունից հասնում էր համարը տեղադրելը, մենք էլ տեղադրել ենք»,- պատասխանեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ կազմակերպությունը չի արձագանքում վճարովի ավտոկանգառների խնդրին և այստեղ էլ չի պաշտպանում վարորդների շահերը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ սպառողների պաշտպանության բազմաթիվ այլ կազմակերպություններ գոյություն ունեն, դրանով էլ թող դրանք զբաղվեն: