Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի, որովհետև նոյեմբերի 9-ից հետո ինքս ինձ խոստացել եմ, որ հնարավոր բոլոր միջոցներով նպաստելու եմ բոլոր այն շարժումնրին, որոնց առանցքում ՀՀ շահն է և այս իշխանության՝ օր առաջ հեռացումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեմարկացիայի փաստաթղթի բովանդակությունը հրապարակելու պահանջով հանրահավաքի ժամանակ։
«Սա մեր կազմակերպածը չէ՝ ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի, որովհետև գիտեմ, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում չկա ներքաղաքական որևէ պայքար, սա հայրենիք ունենալ-չունենալու պայքարն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Իսկ ժողովրդի ցասումը կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխել․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը հստակ է՝ միայն ժողովրդի ցասումը և միայն հանրային դժգոհության լայն ալիքը կարող է որևէ բան փոխել։
«Սուտ է, երբ ասում են, թե Հայաստանի փոխարեն ամեն ինչ որոշված է, սուտ է, երբ ասում են՝ մեր ճակատագիրը որոշվում է այլ մայրաքաղաքներում, ՀՀ ճակատագիրը պիտի որոշվի Երևանում․ վկան՝ Արցախյան ազատամարտը, որ որևէ գերտերության օրակարգում չի եղել հայկական Արցախ, ազատագրված շրջաններ՝ դա մենք կարողացել ենք պարտադրել, դա կարողացել ենք պարտադրել, որովհետև ունեցել ենք օրակարգ։ Կունենա՞նք պետություն ունենալու օրակարգ՝ կհաջողենք այս անգամ, չենք ունենա՝ վերջնարդյունքը իսկապես ողբերգական կլինի ոչ միայն մեզ համար»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․