կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 00:47
Առանց Կատեգորիա

Չարաշահել է պաշտոնեական դիրքը

Չարաշահել է պաշտոնեական դիրքը

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ծառայողական դիրքի  չարաշահման մեղադրանքով ձերբակալել են «Սադախլո» մաքսային անցակետի պետ Կախաբեր Մուսերիձեին եւ նույն մաքսային անցակետի հերթափոխի պետ Կախա Արչվաձեին։

 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին Մուսերիձեի կարգադրությամբ Արչվաձեն առանց համապատասխան մաքսային ու անասնաբուժական փաստաթղթերի Վրաստանի տարածք է թողել մի գործարարի պատկանող մեքենան, որը բարձված է եղել տարբեր տեսակի թռչուններով։