| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակները օրակարգը ստանալուն պես հենց առաջին օրը գրանցվել էին` ելույթ ունեցողներին հարցեր ուղղելու համար. անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարցեր ուղղելու հնարավորությունից հայ պատվիրակներին զրկելու փաստին` ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Չավուշօղլուն, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել էր քարտուղարությանը, որպեսզի փոխեին հերթականությունը: Հնարավորություն չեղավ Էրդողանին հարց ուղղել, դա արվել էր դիտավորյալ»,- նշեց նա:
Հայկական պավիրակությունը նամակ է գրել` խնդրելով հարցերի հերթականության խախտման համար տալ պաշտոնական պարզաբանում: Ստացված պատասխանում Չավուշօղլուի արարքն արդարացվում է: «Նրանք հղում էին արել մի կետի, որն ինչ-որ տեղ հնարավորություն կարող է տալ Չավուշօղլուին փոխել հարցերի հերթականությունը, բայց, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ դա ոչ թե կանոնակարգի կերպին համապատասխան է եղել, այլ նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Նա նշեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը դեռեւս 2010-ին պետք է «ոտքի կանգներ եւ դեմ արտահայտվեր» Մեւլութ Չավուշօղլուին, սակայն «մեր պատվիրակության անդամներից որևէ մեկն իր բողոքի ձայնը բարձրացնելու հնարավորություն չունեցավ»: