|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հարություն
Հանրապետականի ականավոր գործիչ Վարդան Ղուկասյանն օրերս կարողացել է հանդիպում դասավորել նախագահ Ս. Սարգսյանի հետ, երբ վերջինս աշխատանքային այցով գտնվել է Գյումրիում: Հանդիպումը կայացել է նախագահական զորությանը պատշաճ` Ամենափրկիչ եկեղեցում: Հաջորդ հանդիպումը, դատելով Վ. Ղուկասյանի երջանիկ տեսքից, արդեն կկայանա Հարության տաճարում:
Հակակոռուպցիոն
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեզախոնարհ վարքը` համբուրելով հեռանալ ՀՀ իրավունքի սրբություն սրբոց դատախազության շենքից, շարունակում է նորանոր հանրապետականների միտք ու երևակայություն հուզել: Ըստ լուրերի` մոտակա օրերին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կքննարկվի, մասնավորապես, ՀՀԿ գրասենյակի դռնից ոչ միայն համբույրով հեռանալու, այլև համբուրելով ներս մտնելու հարցը: Գալուստ Սահակյանը մտադրվել է նույնիսկ դռան կողքը գանձատուփ դնել: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, վախենալով ՀՀԿ Գևորիկի կոռուպցիոն ներկայությունից, առաջարկել է փողը գանձատուփ գցել ոչ թե ավանդական, այլ էլեկտրոնային եղանակով:
Եվրալռություն
ՀՀԿ վերնախավը, ըստ լուրերի, խիստ վշտացած է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի աննախադեպ անքաղաքավարի պահվածքից: Անկախության օրն եկավ-անցավ' էս մարդուց մի ծպտուն չելավ, մինչդեռ առաջներում ընտրություններից ամիսներ առաջ էր ախր Սերժ Սարգսյանին շնորհավորում:
Իրավիճակ
Քաղաքական վերլուծաբանների դիտարկմամբ` Մաքսային միությանը միանալու` Սերժ Սարգսյանի որոշումը հայ քաղաքական դաշտն ու միտքը ոչ մի կերպ չի թեժացրել: Ավելին` էշացրել է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ