|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Մարիամ Այդինյանը արձագանքել է զանգվածային հասանքազրկումներին, նշելով.
«Երեկ հայտնեցիք, որ մինչև 14։00-ն Էրեբունի համայնքի հոսանքը կվերականգնվի։ Խաբեցիք, բնականաբար։ Հետո էդ 14։00-ն դարձավ 20։00։ Նորից խաբեցիք։ Հիմա էլ ասում եք՝ այսօր, մինչև 22։00-ն։ Վստահ եմ, որ չի լինելու։ Դուք չեք տիրապետում ոլորտին, կոմպետենտ չեք էդ պաշտոնի համար, և ես՝ որպես Էրեբունի համայնքի բնակիչ, պահանջում եմ ձեր հրաժարականը։
Ձմռան ցուրտ եղանակին հազարավոր մարդկանց սառեցնելու, կենցաղը, աշխատանքը խաթարելու համար պետք է որևէ կերպ պատասխանատվության ենթարկվեք։ Հեռացեք ուրիշից խլած պաշտոնից։ Ձեր «հագով» չէ»։