ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝
տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդ»-ի
տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը: Հիշեցնենք, որ 2012
թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ
էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, եւ զորամասերին գոմեշի
միս մատակարարելու համար հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ
մասի 1-ին կետով (խաբեություն): Այս գործով կային կալանավորվածներ:
Շարունակությունը կարդացեք "Ժողովուրդ"-ի այսօրվա համարում: