կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 09:14
Քաղաքական

Ինչ կկատարվի Աղվան Գառնիկիչի "պոստի" հետ. "Հրապարակ"

Ինչ կկատարվի Աղվան Գառնիկիչի "պոստի" հետ. "Հրապարակ"

Սեպտեմբերի 13-ին ավարտվում է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի, իր պատկերացմամբ, պաշտոնավարման առաջին "սռոկը": ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկ "Հրապարակի" հետ զրույցում ասել է` երեւում է Ազատիչը դեռ չի խոսել որեւէ մեկի, այդ թվում եւ Գառնիկիչի հետ, թե չէ վերջինս մի հազար անգամ արդեն զանգած, հրահանգներ տված կլիներ:

 

Հովիկ Արգամիչը, ըստ թերթի, ցանկանում է գլխավոր դատախազի պաշտոնում տեսնել իր "սարատնիկին"` ծնունդով արտաշատցի Հրաչ Բադալյանին` Երեւանի դատախազին, որպեսզի ոլորտը պահի իր ազդեցության ներքո, ուստի թե ինքն է մեծ լոբբինգ անում, թե "դեսանտներ" է իջեցնում նախագահական: Մյուս կողմից էլ` նախագահականի համար անփոխարինելի դատախազ է համարվում երիտսերունդը ներկայացնող զինդատախազ Գեւորգ Կոստանյանը՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի որդին:

 

Ու սա էլ դեռ բոլորը չէ. բանն այն է, որ այսօր ավարտվում է ԱԺ քառօրյան, հաջորդ քառօրյան կլինի սեպտեմբերի 30-ին: Ըստ Սահմանադրության, ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը: Ընդ որում, Սահմանադրության 52 հոդվածի համաձայն` դատախազի լիազորությունների դադարեցումից հետո սկսվում են նախագահի լիազորությունները, եւ օրենքը չի սահմանում, թե ինչ ժամկետներում նախագահը կարող է առաջադրել կամ վերահաստատել նրան: Որոշ գնահատականներով, քանի որ գլխավոր դատախազի պաշտոնն անչափ կարեւոր է, դանդաղ շտապող Սերժ Սարգսյանը 13-ի երեկոյան, 14-ի առավոտյան արդեն իսկ կհրապարակի նոր դատախազի անունը` թույլ տալով վերջինիս մինչեւ սեպտեմբերի 30-ը "վայելել" Արգամիչի "իշխանությունը"` հայցելով ԱԺ-ի, նրա ֆրակցիաների "ադաբրյամսը":

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք "Հրապարակ"-ում: