Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա փետրվարի 22-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ավագանին արտահերթ նիստով փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի կառուցման եւ սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ին որոշել է տրամադրել մշտական սերվիտուտ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00085հա, 0.00330հա, 0.00353հա, 0.03207հա, 0.81245հա հողատարածքների նկատմամբ` տարեկան 300.000 դրամ ընդհանուր վարձավճարով: Ավագանին հանձնարարել է համայնքի ղեկավարին «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի հետ կնքել սերվիտուտի նոտարական պայմանագիր:
«Հետքը» գրում է, որ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է նախկին գլխավոր դատախազ, հանրապետության նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանի կրտսեր որդուն՝ Միսակ Հովսեփյանին: Նշված ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին, եւ տնօրենը հենց Միսակ Հովսեփյանն է:
Միսակ Հովսեփյանը «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ 2011թ.-ին հայտարարագրել էր 57 մլն 117 հազար դրամի եկամուտ, որից 767 հազարը աշխատավարձն է եղել, 9 մլն 350 հազարը` շահաբաժինը, իսկ 47 մլն դրամի եկամուտ նրան բերել էր գույքի օտարումը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Միսակ Հովսեփյանը հայտարարագրել էր 60 մլն դրամ: 2012թ. նա ունեցել է 25 մլն 715 հազար դրամ, որից 716 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 25 մլնը` շահաբաժինը: Պակասել են նաեւ դրամական միջոցները` նախորդ տարվա 60 մլն դրամից դառնալով 4 մլն դրամ: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ նա նշված տարում 78 մլն 750 հազար դրամ արժողության հողամաս է գնել: Մ. Հովսեփյանը հիմնադիր եւ բաժնետեր է մի քանի այլ ընկերություններում եւս:
Շարունակությունը` այստեղ: