կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 07:22
Իրավական

Գառնիկիչի հարցերը լուծվեցին. ՛՛Հրապարակ՛՛

Գառնիկիչի հարցերը լուծվեցին. ՛՛Հրապարակ՛՛

Իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչությունների քննչական մարմինների միավորումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկավարելու է Աղվան Հովսեփյանը: Այն կձեւավորվի մինչեւ նոր տարի: Կառույցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմների, բավարարում է Գառնիկիչի  ամբիցիաները՝ մեկ «նո»-ով. Գառնիկիչն ու յուր կողմնակիցները ցանկանում են, որ այդ կառույցի մեջ ներառվի նաեւ ՀՔԾ-ն, անգամ պատրաստ են դրա դիմաց լոբբինգ անել, որ Վահրամ Շահինյանը դառնա գլխավոր դատախազ: Ու հիմա լուրջ պայքար է ընթանում այդ կառույցն ապագա կոմիտեի մեջ ներառելու «մատույցներում»:

 

Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս առնչությամբ նույնպես կա «երկաթյա» որոշում՝ ՀՔԾ-ն չի մտնելու այդ կոմիտեի մեջ. այն մնալու է որպես անկախ մարմին, ի տարբերություն կոմիտեի մեջ հայտնվելիք գերատեսչական քննչական մյուս մարմինների,  եւ հակակշռելու է ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ նորաստեղծ այդ կոմիտեի աշխատանքները: «Եվ հետո՝ ընդամենը 4 ամիս է, ինչ Վ. Շահինյանը պաշտոնի է նշանակվել, պիտի աշխատի»,- ասել է թերթի:

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: