|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ-ում շարունակում են ելույթ ունենալ Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամի պաշտոնին հավակնող երկու թեկնածուները։ Նրանց հարցեր են ուղղում պատգամավորները: Նշենք, որ խորհրդարանն Արդարադատության խորհրդի անդամների թափուր պաշտոններին առաջադրել է Գագիկ Ղազինյանի ու Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԳրիգորԲադիրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Եվրադատարանում պարտվելուց հետո դատավորի կայացրած սխալ վճռի համար փոխհատուցում պետությունը և հարկատուն։ Բադիրյանը նախ նշեց, որ լինում են դեպքեր, երբ օրենքը, որով առաջնորդվում է դատավորը, չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դատական ակտով որոշման մեջ ճանաչվում է, որ դատավորը թույլ է տվել օրենքի ակնհայտ կոպիտ խախտում, ապա դա առաջացնում է կարգապահական համապատասխան պատասխանատվություն։ Ինչ վերաբերում է նյութական պատասխանատվության կամ փոխհատուցման խնդիրներին, ապա Բադիրյանը նշեց, որ ինքը համաձայն է պատգամավորի դիտարկմանը, որ օրենքի խախտում թույլ տված դատավորն ինքը պետք է նյութական պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար՝ ընդգծելով, որ հարկատուն իսկապես պարտավոր չէ վճարել ոչ կոմպետենտ դատավորի սխալի համար։