|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հաստիքի կարիք` ՀՀԿ-ում
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը հրաժարվել է սեպտեմբերի 3-ի նախօրեին իր հնչեցրած խոսքերից, ըստ որի` Հայաստանը չի պատրաստվում միանալ Մաքսային միությանը: Ոչ, հերքել է ՀՀԿ-ի կարկառունը, ինքը նման բան չի ասել` «ինչ-որ մեկը ինձ սխալ է թարգմանել»: Վերջապես, «խոստովանե՜ց Սկումբրիևիչը», ասաց ճշմարտությունը` նրան «թարգմանել» է պետք:
«Հարթա...»
«Հայ ժողովուրդը հարթ գլուխների ժողովուրդ չէ»,- համահհկական մի տոնի (Սուրիկ Խաչատրյանի որդուն քրեական հետապնդումից ազատելու) առիթով ասել է... Բայց արժե՞ ասել` ով: Զարմանալին, սակայն, ՀՀԿ զավեշտաբանի ասածը չէ, այլ այն, որ, դուրս է գալիս` իշխանական վերնախավը ևս «հարթ գլուխների» հավաքածու չէ, թեև նրա ազնվատոհմ զավակները, ըստ ՊՆ բժշկական հանձնաժողովի տեղեկանքների, բոլորը հարթաթաթ են:
Առաջիկա
Սեպտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին պետական անկախության տոնի կապակցությամբ: Ի պատասխան` Տաջիկստանի նախագահը նույն առաջիկա «թեմայով» իր ցավակցություններն է հայտնել ՀՀ նախագահին:
Խնդալու
Մամուլի այն հրապարակումը, թե Գագիկ Ծառուկյանն առաջիկայում զբաղեցնելու է ստեղծվելիք չորս փոխվարչապետներից մեկի պաշտոնը, հարուցել է ԲՀԿ առաջնորդի լիաթոք ծիծաղը: Ծիծաղի արձագանքը, ասում են, հասել է առայժմ եզակի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ականջին և հարուցել վերջինիս խոր վիրավորանքը:
Բարեբախտություն
Երբ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանին հարցրել են, թե ինչ կարծիք ունի քաղաքացուն «ոչխար» անվանած պաշտոնյայի մասին, սա վրդովվել է. «Ո՜նց կարելի է էդ սուրբ կենդանուն վիրավորել, էն էլ` տենց կոպիտ ձևով»: Բարեբախտություն է, որ հարցը «սուրբ» ոչխարին է վերաբերել, բա որ ապարանցի ընտրյալի «սրբություն սրբոցի» մասին լիներ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ