Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 18 ֆիլմ է նկարահանվում, և գրեթե բոլորն էլ ավարտական փուլում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ֆիլմերից 5-ը գեղարվեստական են, 12-ը` վավերագրական, իսկ մեկը` անիմացիոն:
Ի դեպ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ֆիլմերի նկարահանման ֆինանսավորումն իր վրա է վերցրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ֆիլմերի նկարահանումը չի ուշացել, նախարարը պատասխանեց` ոչ, ավելի լավ, ամբողջ տարվա ընթացքում դրանք կշրջանառվեն: «Շտապելու ոչ մի բան չունենք, ընդհակառակը` մենք պետք է ստեղծագործողներին ժամանակ տանք, որ հանգիստ աշխատեն: Չնայած գիտեմ նաև, որ ինչ էլ լինի, միևնույն է, արդյունքը չի գոհացնելու հասարակությանը, նման ֆիլմերն արժևորում ենք դրանց ստեղծվելուց տարիներ անց միայն»,- ասաց նա: