|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը հանրապետության կյանքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: