Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները:
Նամակում գրված է.
«Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը և սահմանել ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման առաջնահերթությունների նոր չափանիշներ:
2006 թվականի մարտի 16-ին ընդունված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 352-Ն որոշմամբ այնպիսի կարգ է սահմանված, որ հաճախ անձը դիմում է փոխհատուցում ստանալու համար և նրան հասանելիք փոխհատուցումն ուշանում է և մինչ իր հերթը հասնելը նա մահանում է, իսկ նրա ժառանգները հնարավորություն չունեն ստանալու նշված միջոցները: Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության հայտնած տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակներում ընդգրված շուրջ 62 800 ավանդատուներից 2012 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով դադարեցվել են 7 657 մահացած անձանց ավանդի փոխհատուցման գործերը:
Վերոգրյալը հաշվի առնելով և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետով՝ առաջարկում եմ առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները:
Շնորհակալություն համագործակցության համար»: