Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրած տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ իրենց քաղաքական ուժի շանսերը խորհրդարանական ընտրությունների շրջանակներում բավականին մեծ են:
«Մեր քաղաքական ուժի առաջնորդին իր գործերով հանրապետությունում ճանաչում են, լայն ճակատով գործունեություն է ծավալել, մեծ բարեգործություններ արել, իսկ քաղաքական առումով էլ ընդլայնված խումբ ենք, որը կարող է առավելություններ ենթադրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ հավելելով, որ հասարակությունն իր ընտրությունն անելիս պետք է ճիշտ գնահատի քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, ինչպես նաև լիդերի գործոնը հաշվի առնի:
«Մենք կարող ենք ուժեղ զգալ, մեր առաջնորդն արտակարգ ծրագիր չի առաջարկում, այլ գործում է»,- հավելեց Բոստանջյանը:
Մասնագիտորեն գնահատելով ՀՎԿ-ի կողմից բարձրաձայնվող` ավանդների վերադարձին վերաբերող հարցերը՝ նա նախ նշեց, որ գաղափարը լավն է, բայց ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու հարցն անիրատեսական է: «10 միլիարդ դոլարը գերազանցող ավանդներ մենք ի զորու չենք վերադարձնել: Ամբողջական վերադարձը բացառված է»,- ասաց տնտեսագետը՝ խոսքն ուղղելով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը. «Մենաշնորհ դարձնել, թե մենք ենք արել…. Մենք համատեղ ենք աշխատել: Լավ չի լինի վերցնել, ասել, որ մենք ենք արել»: