Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առևտրային բանկերը 2014-ի դեկտեմբերին հաճախորդներից ներգրավել են 1 միլիարդ 757 միլիոն դրամի ավանդ: Նոյեմբերի համեմատ` ցուցանիշն ավելացել է 28 միլիոն դրամով: Սա նշանակում է, որ դեկտեմբերին ավանդների աճի տեմպի դանդաղում է տեղի ունեցել, քանի որ նոյեմբերին և հոկտեմբերին ներգրավված ավանդների ծավալն ավելացել է 50 միլիոն դրամով: Աճի տեմպի դանդաղումը, պայմանավորված էր, իհարկե, տարվերջին ֆինանսական շուկայում առաջացած քաոսով:
Երբ նայում ես ավանդների կառուցվածքին, ասվածն ավելի ակնհայտ է դառնում: Տնային տնտեսությունները 2014-ի դեկտեմբերին բանկերում 186 միլիոն դրամի ավանդ են դրել, իսկ նոյեմբերին դրամով արտահայտված ժամկետային ավանդները կազմել են մոտավորապես 208 միլիոն դրամ: Դրամով արտահայտված ավանդների ծավալի նվազումը փոխհատուցվել է դոլարային ավանդով:
Մեր քաղաքացիները դեկտեմբերին իրենց խնայողությունները գերադասել են պահել դոլարով, այդ իսկ պատճառով 2014-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, դոլարով ժամկետային ավանդներն աճել են 24 միլիոն դրամով: Նախորդ տարվա դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, տնային տնտեսությունների ավանդների ծավալն աճել է ընդամենը 2 միլիոն դրամով:
Համեմատության համար նշենք, որ 2014-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, տնային տնտեսությունների ժամկետային ավանդների ծավալն աճել էր 30 միլիոն դրամով: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները այժմ ավելի շատ վստահում են իրենց անկողնու բարձին, քան բանկերին, հետևաբար չեն շտապում բաժանվել իրենց գումարներից: