|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ԵՊՀ-ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի մասնակից, ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Հարութ Մկրտչյանին:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ ոստիկանները պահանջել էին բարձրախոսներով այլևս հայտարարություններ չանել, այլապես ոստիկանություն կհրավիրվեն:
Ուսանող Հարութ Մկրտչյանը, սակայն, օգտվեց բարձրախոսից, և ոստիկանները նրան բաժին հրավիրեցին: Երբ նա հրաժարվեց, ոստիկանները նշեցին, որ ստիպված են բերման ենթարկել նրան:
Ակտիվիստները նշեցին, որ չեն հուսահատվում, շարունակում են իրենց պայքարը: