|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին նոր վեպ է գրում: Թե ինչի մասին է այն լինելու, գրողն առայժմ գաղտնի է պահում. տեղեկացնում է aze.az-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով` ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին զրկվել է հանրապետության ժողովրդական գրողի կոչումից, նաեւ նախագահական անհատական թոշակից: Պատճառը Այլիսլիի «Քարե երազներ» գիրքն է, որը մեծ դժգոհություն է բարձրացրել Ադրբեջանում: Ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: Նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Վեպում զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ: