|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Դետեկտիվ վեպը, որը ներկայացվել էր որպես նախկին զինվորականի ստեղծագործական դեբյուտ, դարձել է Amazon.com-ի ամենավաճառված գիրքը, երբ հայտնի է դարձել, որ գիրքն իրականաում «Հարրի Փոթերի»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր ստեղծագործությունն է:
Լոնդոնյան Sunday Times-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել` պարզելու համար, թե ինչպես է նախկին զինվորականին հաջողվել «այդքան վստահ հաջողության հասնել առաջին իսկ գրքով» եւ այդ ժամանակ էլ բացահայտել է գրքի իրական հեղինակին:
Ռոուլինգը հաստատել է, որ «Կկվի կանչը» իր գործն է եւ գրվել է Ռոբերտ Գիլբրայթ ծածկանունով: Նա ասել է, որ կցանկանար այդ մասին դեռ երկար ժամանակ ոչինչ չիմացվեր, քանի որ ծածկանունով գրելն իրեն «ազատություն կբերեր, առանց աժիոտաժի ու սպասումների ստեղծագործելու հնարավորություն կտար»: